26/04/2017 13:46
Շուկայում ադրբեջանական խնձորի հետքերով ՊԵԿ-ը նախաձեռնել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ
Տեղական շուկայի տարբեր վաճառակետերում ադրբեջանական արկղերով խնձորի հայտնվելու վերաբերյալ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարել պարզաբանել.
1. Խնձորի մաքսանենգության փաստի վերաբերյալ տեղեկատվություն այս պահին առկա չէ,
2. ՀՀ օրենսդրությամբ հանրապետության տարածք անձնական օգտագործման համար թույլատրված քանակով (մինչև 50 կգ) խնձորի և այլ պտուղ-բանջարեղենի ներկրումն անգամ իրականացվում է խիստ հսկողության տակ,
3. ՊԵԿ-ը նախաձեռնել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի մանրամասները ճշտելու նպատակով: