27/04/2017 12:14
ԱՎԾ նախագահը չի հիշում, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև ինչ առևտրային հարաբերություններ կան (Տեսանյութ)
Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) ղեկավար Ստեփան Մնացականյանն այսօր գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե Հայաստանի ու Ադրբեջանի մինջև առևտրային ի՞նչ հարաբերություններ կան, ասաց, թե հիմա չի հիշում։
«Կարող եք մտնել կայքը, արտաքին առևտրի տվյալների բազա՝ ըստ երկրների և ուսումնասիրել: Ձեզ հիմա պետք է վիճակագրական տեղեկատվություն, որը կայքում է, ես ուղղակի չեմ հիշում», - ասաց Ստեփան Մնացականյանը՝ նշելով, թե ենթադրում է, որ ինչ-որ բան եղել է։
Դիտարկմանը, թե Ադրբեջանի հետ հարաբերությունները բոլորովին այլ են, ինչ մնացած բոլոր այլ երկրների, Ստեփան Մնացականյանն արձագանքեց. «Մենք քաղաքականությամբ կողմնորոշված պետական մարմիններից արմատապես տարբերվող պետական մարմին ենք»։