25/05/2017 15:03
ԶԼՄ. Մանչեսթերի մահապարտը նախնական ռազմական պատրաստությունն անցել Է Սիրիայում
Մանչեսթրում ահաբեկչական գործողություն կատարած Սալման Աբեդին առնվազն երկու անգամ եղել է Գերմանիայում, առաջին անգամ՝ 2015 թվականին, նա Սիրիայից Մեծ Բրիտանիա է վերադարձել Մայնի Ֆրանկֆուրտով (Հեսսենի երկրամաս): Ինչպես գրում Է Focus Online ինտերնետ-հրատարակությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներ, իսլամիստը նախնական ռազմական պատրաստությունն անցել է արաբական հանրապետության տարածքում, փոխանցում է ТАСС-ը:
Երկրորդ անգամ Աբեդին Գերմանիայում եղել է ահաբեկչությունից չորս օր առաջ. մայիսի 22-ի երեկոյան նա Դյուսելդորֆից (Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա) ինքնաթիռով մեկնել է Մանչեսթեր: Ընդ որում՝ նրա անունը նշված չի եղել պոտենցիալ ահաբեկիչների ցուցակներում, որոնք իր տրամադրության տակ ուներ օդանավակայանը:
«Ամբողջ աշխարհի իսլամիստները միմյանց միջև կապ են պահպանում: Մենք պետք է պարզենք՝ նա Հեսսենում և Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում չի հանդիպել արդյոք մարդկանց, որոնց հետ մինչ այդ ծանոթացել Էր Սիրիայում», - հրատարակությունը մեջբերում Է իրավապահ մարմինների ներկայացուցչի խոսքը: