29/06/2017 11:46
Անեծք է որևէ մեկին մաղթել ապրել փոփոխությունների ժամանակ, նման ժամանակներում ապրելն, իսկապես, դժվար է, սակայն նաև հետաքրքիր. ՀՀ նախագահ
ՀՀ կառավարությունում նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ արտաքին քաղաքական միջավայրին՝ նշելով, որ պետք է պատրանքներ չունենան և աշխատեն՝ ելնելով նրանից, որ Հայաստանի անբարյացակամ հարևանների հետ հարաբերություններում որևէ դրական փոփոխություն այժմ տեղի չի ունենում:
«Վերջին տարիներին հաճախ են հնչում չինացիներին վերագրվող ասացվածքը, ըստ որի՝ անեծք է որևէ մեկին մաղթել ապրել փոփոխությունների ժամանակ: Կարծում եմ, որ նման ժամանակներում ապրելն, իսկապես, դժվար է, սակայն նաև հետաքրքիր», - ասաց ՀՀ նախագահը։
Նա նշեց՝ ակնկալում է, որ գործադիրը պատվախնդրությամբ կրականցնի ծրագրերն ու խնդիրները։
«Մենք պետք է իրապես լծվենք այս աշխատանքներին, հավատում եմ, որ կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, կարող է դա ամբողջությամբ անել: Անհրաժեշտ են կարծրատիպերից դուրս ստեղծագործական մոտեցումներ և մեր ժողովուրդը հենց մեզ է վստահել դրանց գտնելու և իրագործելու պատվաբեր առաքելությունը, ուրեմն շարունակենք եռանդով աշխատել», - ասաց Սերժ Սարգսյանը։
Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ ՀՀ նախագահին շնորհակալություն հայտնեց այցի և խոսքերի համար:
«Ուզում ենք ձեզ հավաստիացնել, որ այն ծրագիրը, որը ձևավորել է մեր թիմը, իրագործելու է: Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ սպասումներ ունի հասարկությունը մեզանից, մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ ճանապարհը հեշտ չի լինելու, սակայն մենք վճռական ենք տրամադրված և ողջ նախատեսված ծրագիրը իրագործելու ենք», - ասաց Կարեն Կարապետյանը։
Նախագահ Սերժ Սարգսյանն էլ արձագանքեց՝ եթե հեշտ լիներ, մինչև հիմա իրագործված կլիներ.
«Բոլորս դա գիտակցում ենք, հաջողություն եմ մաղթում», - հավելեց Սերժ Սարգսյանը։