18/08/2017 16:23
Հրաչյա Հարությունյանը կշարունակի պատիժը կրել Հայաստանի բանտում. Դատարանը որոշեց
Այսօր Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ բավարարեց ԱՆ ՔԿ վարչության միջնորդությունը, և Հրաչյա Հարությունյանը կշարունակի պատիժը կրել Հայաստանի բանտում:
Ավելի վաղ ԱՆ ՔԿՎ իրավաբանական վարչության պետ Տիգրան Սահակյանը միջնորդել էր դատարանին ճանաչել ՌԴ Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի դատավճիռը: Հրաչյա Հարությունյանը հայտարարել էր, որ համաձայն է ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության ներկայացրած միջնորդության հետ:
Հիշեցնենք՝ Հրաչյա Հարությունյանը, որն իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ, դատապարտվել էր 6 տարի ու 9 ամիս ազատազրկման: