25/09/2017 14:32
Արտաքին պարտքը կավելանա շուրջ 400 միլիոն դոլարով, ներքինը՝ 30 միլիոն. Ֆինանսների նախարար
Այս տարեվերջին արտաքին պարտքի ավելացումը կլինի շուրջ 400 միլիոն դոլարով, ներքին պարտքի ավելացումը՝ շուրջ 30 միլիոն դոլարով, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
«2016 թվականի վերջին ՀՀ ընդհանուր պարտքը եղել է ՀՆԱ 56,6 տոկոս կամ` 5,9 միլիարդ դոլար։ Մինչև տարեվերջ պարտքը կմոտենա 58,8 տոկոսի։ Այսպիսով, արտաքին պարտքը կկազմի շուրջ 5,4 միլիարդ դոլար, ներքինը՝ 1 մլրդ 269 մլն դոլար», - ասաց Վարդան Արամյանը։