Fitch. Հայաստանում տնտեսության անկումը կլինի երկնիշ թվերով
30/10/2009 14:08

Fitch. Հայաստանում տնտեսության անկումը կլինի երկնիշ թվերով

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը «Եվրոպայի զարգացող երկրների 2009թ-ի նկարագիրը» երեկ հրապարակած իր զեկույցում նշում է, որ չնայած վերջին ամիսներին զարգացող տնտեսություններ ունեցող եվրոպական մի շարք երկրների համար արտաքին ֆինանսավորման ռիսկերը որոշակիորեն նվազել են, սակայն բյուջետային դեֆիցիտի մեծացումը և արտաքին պարտքի ցուցանիշները վկայում են, որ անկախ վարկանիշների դինամիկան մնում է բացասական:

«Համաշխարհային տնտեսության արտադրության վերականգնման սկիզբը և ֆինանսական կոնյուկտուրայի լավացումը թուլացրել են եվրոպական զարգացող շուկաներում ամենավատ զգուշավորություննները` տնտեսական և ֆինանսական համակարգային անկման վերաբերյալ: Դրան են նպաստել ողջ աշխարհում իրականացվող մեծածավալ ֆիսկալ և դրամավարկային խթանիչ միջոցառումները և մի շարք երկրների տպավորիչ կայունությունը»,- նշել է Fitch-ի վերլուծաբանների խմբի ղեկավար` Էդվարդ Պարկերը:

«Միևնույն ժամանակ, տարածաշրջանի համար պահպանվում են զգալի թվով բարդություններ` հաշվի առնելով ճգնաժամի հետևանքների վերացման համար պահանջվող մեծ ծախսերը, ինչպես նաև ճգնաժամից դուրս գալու անորոշությունը: Անկման կրկնությունը ամենախոցելի երկրներից մեկում կարող է ողջ աշխարհում հանգեցնել բացասական հետևանքների»-ավելացրել է Է. Պարկերը:

Fitch-ը կանխատեսում է, որ ճգանժամի ազդեցությունը կբերի բյուջեներիի դեֆիցիտի մեծացման` միջինը մինչև 5.9 %` ՀՆԱ-ի համեմատությամբ, անցած տարվա 1.1%-ի դիմաց: Իսկ 2010 թ-ին դեֆիցիտը կնվազի մինչև 4.6%-ի: Սպասվում է, որ պետական պարտքը 2010-ի վերջին միջինը կկազմի 37%:Այս տարվա հունիսին Fitch-ը փոխել էր եվրոպական զարգացող երկրներում ՀՆԱ-ի մասին արված իր կանխատեսումները` -4.6%-ից մինչև -6.1%-ի:

Համաձայն գործակալության ձևավորված սպասումների, միայն Ադրբեջանը և Լեհաստանը կխուսափեն ռեցեսիայից, իսկ Հայաստանը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան և Ուկրաինան կունենան ՀՆԱ անկում` երկնիշ թվերով:

Գործակալության գնահատականներով, զարգացող տնտեսություններով եվրոպական երկրներում 2009թ-ի երկրորդ կիսամյակում ՀՆԱ-ն աճել է 1%-ով` անցած կիսամյակի -7%-ի համեմատությամբ, ինչին նպաստել է Թուքիայի տնտեսութան վերականգնումը:
 

Fitch. Հայաստանում տնտեսության անկումը կլինի երկնիշ թվերով