24/11/2009 19:21
Նարիշկին. Ալիևը Սարգսյանի հետ հանդիպումը համարում է հաջողված
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաջողված է համարում կիրակի օրը Մյունխենում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսայնի հետ կայացած հանդիպումը:
Այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հաղորդել է Ռուսաստանի նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը:
«Ըստ Իլհամ Հեյդարովիչի տեղեկության, հանդիպման ժամանակ հասել են որոշակի առաջխաղացման, որոշակի լավատեսություն կա»,- ասել է Ս. Նարիշկինը «Վեստի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ` ամփոփելով Ադրբեջան կատարած այցելության արդյունքերը: Այս մասին հաղորդում է «Ինտեռֆաքսը»:
Դրա հետ մեկտեղ, Ս. Նարիշկինը, վկայակոչելով Ի. Ալիևի հետ իր խոսակցությունը, նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում «ճանապարհի մեծ մասը դեռ պետք է անցնել»:
ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարը նշել է, որ երեքշաբթի Ուլյանովսկում նախատեսված է Մեդվեդև-Ալիև հանդիպումը, որի ժամանակ տեղի կունենա մտքերի փոխանակում` այս խնդրի վերաբերյալ:
«Ռուսաստանի նախագահը ակտիվորեն մասնակցում է այդ գործընթացում և պատրաստ է դրան նվիրել այնքան ժամանակ, որքան կպահանջվի»,- ասել է Ս. Նարիշկինը: