.jpg)
Վրաստանում պատրաստվում են համազգային անհնազանդության
«Հանուն միացյալ Վրաստանի» շարժումը պատրաստվում է համազգային անհնազանդության ակցիայի: Այս մասին հայտնում է Georgia Online-ը` հղում անելով «Վերսիա» թերթին:
Ըստ աղբյուրի, շարժման առաջնորդ Էկա Բեսելիան հայտնել է թերթին, որ մոտակա ժամանակ քննարկումներ կսկսվեն այն ուժերի հետ, «որոնք չեն ցանկանում այլևս հաշտվել գործող վարչակարգի հետ»: Բեսելիան գտնում է, որ անհնար է հասնել իշխանափոխության` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով:
«Եթե իմ ընկերները որոշեն մասնակցել ընտրությունների, ես կօգնեմ նրանց, բայց աջակցելով, ոչ թե` մասնակցելով»,- հայտարարել է նա, հավելելով, որ եթե 100 հազար մարդ այդ օրերին դուրս գա փողոց, նրանք այլևս չպետք է վերադառնան տուն, այլ գնան «այն շենքի մոտ, որը պատկանում է ժողովրդին, որպեսզի հեռացնեն Սահակաշվիլիին»:
Բեսելիան գտնում է, որ անհրաժեշտ է հասնել քաղաքական կոնսենսուսի, բայց եթե այն անհասանելի լինի, ապա իշխանության պետք է գա այն խումբը, որը պատրաստ է դրան: