Հայ-ադրբեջանական սահմանը փորձել են խախտել
11/01/2010 14:15

Հայ-ադրբեջանական սահմանը փորձել են խախտել

2009թ. դեկտեմբերի 28-ին հայ-ադրբեջանական շփման գծում արձանագրվել է սահմանը խախտելու հերթական փորձը:

Ժամը 9:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում սահմանը խախտելու փորձ կատարելիս ձերբակալվել է Ադրբեջանի Հանրապետության Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի բնակիչ, 1963թ. ծնված Էլդար Հեյդար օղլի Թաղիևը:

Դեպքի մասին տեղեկացվել է միջազգային կազմակերպություններին: Հարուցվել է քրեական գործ, ճշտվում են դեպքի մանրամասները:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
 

Հայ-ադրբեջանական սահմանը փորձել են խախտել