Եգիպտոսի և Իսրայելի սահմանին սահմանազատող պատ կկառուցվի
11/01/2010 12:06

Եգիպտոսի և Իսրայելի սահմանին սահմանազատող պատ կկառուցվի

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կիրակի օրը հաստատել է Եգիպտոսի հետ սահմանին պատնեշ կառուցելու նախագիծը, որն ուղղված է անօրինական միգրացիայի դեմ:

Ինչպես տեղեկացնում է Իտառ-Տասս-ը, վկայակոչելով իսրայելական հեռուստաընկերության հաղորդագրությանը, առաջին փուլում վեր կխոյանան երկու բաժանարար կառույցներ` Գազայի հատվածին և Էյլաթ քաղաք-առողջարանային շրջանին հարող տարածքներում:

Անվտանգության պատի ընդհանուր արժեքը կազմում է 1,5 մլրդ շեքել (մոտ 350 մլն դոլար): Պատի վրա կտեղադրվեն շարժման հաշվիչներ և այլ տեխնիկական սարքավորումներ, որոնք թույլ կտան բացահայտել սահմանախախտներին:

Նշենք, որ իսրայելաեգիպտական սահմանի երկարությունը գրեթե 200 կմ է:
 

Եգիպտոսի և Իսրայելի սահմանին սահմանազատող պատ կկառուցվի