.jpg)
Ջոն Մաքքեյնը դարձավ Վրաստանի ազգային հերոս
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, հանրապետական-սենատոր Ջոն Մաքքեյնին շնորհել է Ազգային հերոսի կոչում և համապատասխան շքանշան: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով «Նովոստի Գրուզիա» գործակալությանը:
Հիշեցնենք, որ սենատոր Մաքքեյնը բազմիցս արտահայտվել է ի օգուտ Վրաստանի: 2008 –ի օգոստոսյան պատերազմին Վրաստանին աջակցելու համար 2009-ի աշնանը Մաքքեյնը պարգևատրվել է նաև ԱՄՆ Վրացական ասոցիացիայի կողմից: