Ձյունը կաթվածահար է արել ԱՄՆ մայրաքաղաքը
06/02/2010 10:41

Ձյունը կաթվածահար է արել ԱՄՆ մայրաքաղաքը

Ռեկորդային քանակով ձյուն է տեղացել Վաշինգտոնում` կաթվածահար անելով ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի և արվարձանների կյանքը: ԱՄՆ-ի ազգային օդերևութաբանական ծառայությունը այդ առիթող հատուկ զգուշացումներ է արել:

Ինչպես տեղեկացնում է Իտառ-Տասս-ը, ձյունը սկսվել է ուրբաթ առավոտյան, այժմ նկատելիորեն ուժեղացել է և կավարտվի միայն շաբաթ օրը, ուշ երեկոյան: Օդերևութաբանական ծառայության տվյալներով, մեկ ժամում տեղում է մինչև 5 սմ ձյուն, սպասվում է 60-ից մինչև 72 սմ ձյան ծածկույթ. հնարավոր է, որ ցուցանիշները գերազանցվեն:

Մասնագետները կանխատեսում են քամու ուժգնացում մինչև 37 կմ/ժ: Եվ այդ ամենը կուղեկցվի սառցե անձրևով և ձյունով: Օդերևութաբանները կոչ են անում քաղաքացիներին փողոց դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Նրանք նաև զգուշացնում են, որ ձնակույտերի մաքրումը կարող է մի քանի օր տևել:
 

Ձյունը կաթվածահար է արել ԱՄՆ մայրաքաղաքը