26/02/2010 11:09
Քաբուլում պայթյուններ են հնչել. կան զոհեր
Յոթ մարդ զոհվել է, առնվազն հինգը` վիրավորվել մահապարտների` Քաբուլի կենտրոնում տեղի ունեցած գրոհից: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը` հղում անելով ԲիԲիՍի-ին:
Հնչել է առնվազն երկու պայթյուն, որոնց հետևել է փոխհրաձգություն: Մեկ պայթուցիչ սարքը մահապարտի կողմից գործադրվել է «Սաֆի լանդմարկ» հինգաստղանի հյուրանոցի երկրորդ հարկում:
Նշված հյուրանոցի շուրջ տեղակայված են կառավարական և ՄԱԿ-ի մեծաթիվ հաստատություններ, ինչպես նաև` խոշոր խանութներ, բանկեր և դիվանագիտական ներկայացուցչություններ: Մի քանի րոպե անց հնչեց երկրորդ պայթյունը, - հայտնում է աղբյուրը: