ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս չէ՞ր գա …
01/05/2010 17:04

ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս չէ՞ր գա …

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացի վերջին զարգացումներից` ՀՀԿ անդամ Կարեն Ավագյանը հայտնեց` «Հայաստանը շախ արեց, քանի դեռ Թուրքիան շաշկի էր խաղում»:

Անդրադառնալով այն քաղաքական ուժերի ու վերլուծաբանների կանխատեսումներին, թե հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը հանգեցնելու էր Ցեղասպանության ճանաչման գործընթացի սառեցմանը` Կ. Ավագյանը հայտնեց, որ Հայաստանը հասավ հակառակ արդյունքների:

«Վերջին մեկ տարում ավելի շատ է բարձրաձայնվել 1915 թ-ի դեպքերի մասին, քան երբևէ: Հայ ազգը բարձրաձայնում է Ցեղասպանությունը` օգտագործելով բոլոր ամբիոններից»,- ընդգծեց Կ. Ավագյանը:

Այս առիթով` Կ. Ավագյանը հայտնեց նաև` «եթե Դաշնակցությունը ժամանակին իմանար, որ գործընթացն այսքան հաջող է ընթանալու, ապա երբեք կոալիցիայից դուրս չէր գա»:
 

ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս չէ՞ր գա …