12/05/2010 10:44
Նախարարները կմասնակցեն Հյուսիսատլանտյան Խորհրդի նիստին
Ս.թ. մայիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցելու են ՆԱՏՕ–Հայաստան ձևաչափով կայանալիք Հյուսիսատլանտյան Խորհրդի նիստին, որի ընթացքում նախատեսվում է քննարկել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի գնահատման տարեկան զեկույցը: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: