.jpg)
Ղրղզստանի հարավում իրավիճակն անհանգիստ է
Ղրղզստանի հարավում գտնվող Ջալալ-Աբադում այսօր կրկին իրավիճակն անհանգիստ է: Առավոտյան քաղաքի ձիարշավարանի մոտ հավաքված ցուցարարները քարեր են նետել «Ժողովուրդների բարեկամության» համալսարանի շենքի ուղղությամբ, որը ստեղվել է տեղի ուզբեկական սփյուռքի գումարներով:
Ինտերֆաքսի հաղորդմամբ` համալսարանի շենքի մոտից ցուցարարները շարժվել են դեպի ուզբեկական համայնքի ղեկավարի տուն, սակայն հատուկ նշանակության զինծառայողները փակել են ճանապարհը:
Ժամանակ առ ժամանակ, աղբյուրի փոխանցմամբ, լսվում են նախազգուշացնող կրակոցներ: