Վ. Մանուկյան. 18 տարին լրացած բոլոր պատանիները թող գնան բանակ
19/05/2010 18:25

Վ. Մանուկյան. 18 տարին լրացած բոլոր պատանիները թող գնան բանակ

Զորակոչն ապահովելու նպատակով` բուհերում պետպատվերի շրջանակներում տեղերի կրկնակի նվազեցումը կտրուկ կմեծացնի կոռուպցիայի մակարդակը, գտնում է Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը: Այսօր ասուլիսի ժամանակ անդրադառնալով այդ խնդրին` նա հիշեցրեց, որ պետպատվերը նաև զորակոչվելու տարկետման իրավունք է տալիս:

«Այս տարի կաշառքներն աճելու են հսկայական քանակությամբ, քանի որ այդ գումարի մեջ մտնելու է և’ բանակից ազատվելը, և’ դիմորդին ընդունելը: Շատ երեխաներ դուրս են մնալու: Պետպատվերի նվազեցումը նշանակում է, որ գյուղերից սովորող, ընդունակ շատ երեխաներ ի վիճակի չեն լինի վճարովի սովորել և դուրս են մնալու»,- ասաց ՀԽ նախագահը`առաջարկելով խնդրի իր լուծումը.

«Թող 18 տարին լրացած բոլոր պատանիները գնան բանակ, այն լինի մեկ ու կես տարի: Դրանով ասպիրանտուրայի կաշառքների, պետպատվերների հետ կապված հարցերը միանգամից դուրս կգան»:

«Դրանով ավելանում է կոռուպցիայի աստիճանը Հայաստանում, փչանում է նաև կրթական համակարգը, զրկվում ենք ապագա գիտնականներից»,- նշեց նա և հայտնեց, որ Հանրային խորհուրդը զորակոչի և պետպատվերի այդ հարցերի ուսումնասիրության ուղղությամբ աշխատանքային խմբեր է ստեղծելու:
 

Վ. Մանուկյան. 18 տարին լրացած բոլոր պատանիները թող գնան բանակ