Սերժ Ավեդիկյանի ֆիլմը` հաղթող Կաննի փառատոնում
24/05/2010 10:02

Սերժ Ավեդիկյանի ֆիլմը` հաղթող Կաննի փառատոնում

Ամփոփվեցին Կաննի 63-րդ կինոփառատոնի արդյունքները: Կարճամետրաժ ֆիլմերի շարքում լավագույնը ճանաչվեց ֆրանսահայ ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և դերասան Սերժ Ավեդիկյանի «Շան պատմություններ» («Chienne d’Histoire») ֆիլմը:

Նշենք, որ Սերժ Ավեդիկյանը ծնվել է 1955 թ.-ին Երևանում: Նրա աշխատանքներից են հայ հանդիսատեսի կողմից սիրված «Ուղևորություն դեպի Հայաստան», «Մայրիկ», «Արամ» և «Հանցագործների բանակը» ֆիլմերը:

Կաննի փառատոնի Ոսկե արմավենու ճյուղը այս տարի հանձնվեց ռեժիսոր Վիրասետակուլա Ապիչատպոնգային` «Քեռի Բունմին, ով կարող է հիշել իր անցած կյանքները» ֆիլմի համար:

Գրան-պրին, ըստ kinogallery.com-ի, շնորհվել է ռեժիսոր Քսավիե Բովուային` «Աստվածների և մարդկանց մասին» ֆիլմի համար: Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Մատյե Ամալռիկը, լավագույն սցենարիստ` Լի Չոն-դոնը:

Այս տարի Կաննում լավագույն դերասանուհի ճանացվեց Ժյուլիետ Բինոշը, իսկ լավագույն դերասանները երկուսն են` Քսավիե Բարդեմը և Էլիո Գերմանոն:

Կաննի կինոփառատոնի Ոսկե տեսախցիկը հանփնվեց Միշել Ռովեին, Ժյուրիի մրցանակը` Մամախատ Սալեխ Խարունուին:
 

Սերժ Ավեդիկյանի ֆիլմը` հաղթող Կաննի փառատոնում