Ադրբեջանցիները կանխատեսում են Եվրադատարանի վճիռները
15/06/2010 13:43

Ադրբեջանցիները կանխատեսում են Եվրադատարանի վճիռները

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում այսօր կքննարկվի դատապարտված Աշոտ Հարությունյանի դստեր Արուսյակ Հարությունյանի հայցը Հայաստանի դեմ: 1952թ ծնված դատապարտյալը մահացել էր 2009 թվականին Կոշի քրեակատարողական հիմնարկում:

Դատապարտվածի դուստրը հայցը ներակայացրել է իր հոր անունից: Մասնավորապես նա նշել է, որ խախտվել են Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի § § 1, 2 և 3-ի 3-րդ և 4-րդ հոդվածները:

Հատկանշական է, որ ադրբեջանական 1նյուզ.ազ գործակալությունն անդրադարձել է այդ թեմային, վերնագրելով հոդվածը «Եվրադատարանը հունիսի 15-ին Հայաստանի դեմ որոշում կկայացնի»: Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ ադրբեջանական նշված գործակալությունն «իր մարդն» ունի Եվարդատարանում: Կամ թե նրանց հանգիստ չեն տալիս հայտնի գուշակ Միշել Նոստրադամուսի կարողությունները, և ադրբեջանական լրագրողները որոշել են իրենց ուժերը փորձարկել դատական վճիռների կանխատեսումների մեջ:

Թեև, ինչպես արդեն բազմիցս նշվել է մամուլում, Եվրադատարանում իրենց լոբբիստների շնորհիվ Ադրբեջանին հաջողվում է ոչ միայն նախօրոք տեղեկացված լինել լսումների արդյունքների մասին, այլ նաև հաջողությամբ իրենց շահերն առաջ քաշել այդ դատական ատյանում:
 

Ադրբեջանցիները կանխատեսում են Եվրադատարանի վճիռները