Լրագրողների վրա ճնշումներն ավելանում են
21/07/2010 15:24

Լրագրողների վրա ճնշումներն ավելանում են

2010 թ. երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է ԶԼՄ-ների և լրագրողների վրա ճնշման 5 դեպք, լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների 3 և տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտման 5 դեպք։

Բացառությամբ ֆիզիկական բռնության` մնացած դեպքերում խախտումների թիվն անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է (2009-ին գրանցված է եղել մեկական դեպք)։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի անդամները՝ ներկայացնելով ընթացիկ տարվա եռամսյակային զեկույցը։

Նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքերով, 2009 թ. լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնությունների աճը՝ 8 դեպք, պայմանավորված էր Երևանի ավագանու ընտրություններով, քաղաքական լարվածությամբ։

Ըստ Ա. Մելիքյանի, իրենց գործունեությունը դրական է անդրադարձել խոսքի և մամուլի ազատությանն առնչվող օրենսդրական փոփոխությունների, մասնավորապես, կապված զրպարտության և վիրավորանքի մասով ապաքրեականացման գործըթացի վրա։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչները հույս ունեն, որ իրենց զեկույցը կնպաստի, որպեսզի պետական մարմինները համրժեք մոտեցում ցուցաբերեն լրագրողների աշխատանքին, և նրանց իրավունքների խախտումների դեպքերը նվազեն։

Լրագրողների վրա ճնշումներն ավելանում են