.jpg)
Հայտարարվեցին հեռուստահեռարձակողների լիցենզավորման մրցույթները
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը երեկվանից հայտարարել է Հայաստանի Հանրապետության տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների լիցենզավորման մրցույթներ` համաձայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 5-րդ մասի: Այս մասին Aysor-ին տեղեկացրեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի լրատվական ծառայության ղեկավար Լիլիթ Գազազյանը։
Մրցույթի հայտարարման օրվանից սկսած` 83–րդ օրվանից մինչև 93–րդ օրը` հոկտեմբերի 10–20–ը ընկած ժամականահատվածում, մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը։
Սահմանված կարգի համաձայն՝ մասնակիցների ցանկը կհրապարակվի ՀՌԱՀ-ի կայքում` 2010 թ. հոկտեմբերի 22-ին։ Լիցենզավորված անձի ընտրությունը տեղի կունենա 2010 թ. դեկտեմբերի 16-ին, ժամը 1100-ին։
Հիշեցնենք, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն` 22 հեռուստաընկերություններից հեռարձակման լիցենզիա կստանան միայն 18–ը։