Նախագահն այցելել է Սևանի ափին  տեղակայված «Միասին 2010» ճամբարը
21/07/2010 19:07

Նախագահն այցելել է Սևանի ափին տեղակայված «Միասին 2010» ճամբարը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Գեղարքունիքի մարզ, որտեղ մասնակցում է «Միասին» շարժման այս տարվա ամառային հավաքին: Նախագահն այցելել է Սևանի ափին տեղակայված «Միասին 2010» ճամբարը, ծանոթացել ճամբարականների հետ, որոնք այստեղ են ժամանել Հայաստանից և Սփյուռքից, ինչպես նաև ծանոթացել ճամբարի այս տարվա խորագիրը կրող ներկայացումների հետ: Խորագրերն են` «Երիտասարդությունը քաղաքականության մեջ» և «Բիզնեսի զարգացումը»:

Նշենք, որ ճամբարում այս պահին գտնվում է շուրջ 50 երիտասարդ, այդ թվում նաև` «Արի տուն» համասփյուռ ծրագրի շրջանակներում Հայաստանում գտնվող երիտասարդները, որոնք երեկոյան հնարավորություն կունենան զրուցել նախագահի հետ, ընդ որում` սպասվում է, որ քննարկվելու են նաև արտաքին քաղաքականությանը վերաբերող ու օրակարգային մի շարք հարցեր, որից հետո կմասնակցեն համերգային ծրագրին:

«Միասին 2010» ծրագիրը մեկնարկել է հուլիսի 14-ին և իրականացվելու է երկու փուլով, իսկ առաջին փուլը կավարտվի արդեն երկու օրից:
 

Նախագահն այցելել է Սևանի ափին տեղակայված «Միասին 2010» ճամբարը