.jpg)
Վարչապետը ցավակցական խոսք է հղել ակադեմիկոս մահվան կապակցությամբ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական խոսք է հղել ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի մահվան կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցավակցական գրում մասնավորապես ասված է.
«Խոր վշտով տեղեկացա ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի մահվան մասին:
Կյանքից հեռացավ հայկական բժշկական գիտության երախտավորը, մանկավարժը, հասարակական գործիչն ու առողջապահության կազմակերպիչը: Էմիլ Գաբրիելյանն այն եզակիներից էր, ով օժտված էր ոչ միայն վառ ու բազմակողմանի տաղանդով, այլև մարդկային կարևոր առաքինություններով: Նրա անուրանալի վաստակն ու մեծ ներդրումը գնահատված են թե՛ պետության, թե՛ մասնագիտական հանրության կողմից: Մեծ մարդն ու գիտնականը վայելում էր ոչ միայն իր գործընկերների, այլև շատերի հարգանքն ու համակրանքը: Հայաստանի Հանրապետության կառավարության և իմ անունից ցավակցում եմ Էմիլ Գաբրիելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին և սաներին»: