.jpg)
«Արցախի հարցում արդյունավետություն ապահովում է միայն ԵԱՀԿ ՄԽ-ն»
Այսօր Երևանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հակամարտության կարգավորմանը, ՌԴ նախագահը նշել է, որ հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցությունների այլ ձևաչափերը պետք է փոխադարձաբար ընդունելի լինեն բոլորի, այդ թվում նաև կողմերի համար:
Հարցին, թե պաշտոնական Մոսկվան ինչպե՞ս է վերաբերում ԼՂ հարցով բանակցային գործընթացի ձևաչափը փոխելուն` Մինսկի խմբի համանախագահության կազմն ընդլայնելու կամ այլ հարթակ (ՄԱԿ, Իսլամական կոնֆերանսի կազմակերպություն և այլն) տեղափոխելու առաջարկներին, Դմիտրի Մեդվեդևը պատասխանեց, որ «կարևորն արդյունքն է, այլ ոչ թե կիրառվող ինստիտուտները», ապա հավելեց. «Այն միջնոդրական ինստիտուտները, որոնք օգտագործվում կամ առաջարկվում են, պետք է փոխադարձաբար ընդունելի լինեն` այդ թվոմ նրա կողմերի համար»:
ՌԴ նախագահի խոսքերով, եթե ներկայացվող առաջարկները կողմերի համար կասկածելի են կամ անհիմն, ապա չի կարելի նրանց պարտադրել` ընդունելու դրանք: Միևնույն ժամանակ նա նշել է, որ եթե, այնուամենայնիվ, կողմերը նոր միջնորդություն ընդունեն` Մոսկվան նույնպես կընդունի այն:
«Գլխավորը, որ արդյունավետ լինի»,- ընդգծել է Դ. Մեդվեդևն ու հավելել, որ այսօր ինչ-որ արդյունավետություն ապահովում է միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը: