ՀՀ և ՌԴ նախագահները Գյումրիում կբացեն Պատվո բլուրը
20/08/2010 09:16

ՀՀ և ՌԴ նախագահները Գյումրիում կբացեն Պատվո բլուրը

Այսօր Հայաստանի և Ռուսաստանի նախագահները կայցելեն Գյումրի` մասնակցելու «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման արարողությանը: Այս մասին հայտնում են «Պատվի գործ» ռուս-հայկական բարեգործական կազմակերպությունից:

«Պատվո բլուրը» 1853-56թթ. եւ 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմներում զոհված ռուսական բանակի 156 սպաների եւ զինվորական բժիշկների գերեզմանատուն է: ՀՀ եւ ՌԴ իշխանությունների աջակցությամբ, դեկտեմբեր ամսից սկսվել էին քանդման, վերակառուցման ու բարեկարգման աշխատանքները, որոնք ամբողջությամբ իրականացրեց հատուկ այդ նպատակով ստեղծված «Պատվի գործ» ռուս-հայկական բարեգործական կազմակերպությունը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը Հայաստանում է գտնվում պետական այցով:
 

ՀՀ և ՌԴ նախագահները Գյումրիում կբացեն Պատվո բլուրը