Չաքրյան. «Ս. Խաչի պատարագին գնալ-չգնալը նուրբ հարց է»
24/08/2010 15:43

Չաքրյան. «Ս. Խաչի պատարագին գնալ-չգնալը նուրբ հարց է»

«Յուրաքանչյուր պետություն ինչ-որ միջոցառում կազմակերպելիս` ծառայեցնում է իր շահերին: Թուրքիան ևս նույնն է անում, իսկ դրանում զարմանալու ոչինչ չկա: Սեպտեմբերի 19-ին կատարվելիք պատարագին կարելի է գնալ, սակայն զուսպ լինել ու թուրքական շոուի մասնակից չդառնալ»,- նման կարծիք հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը թուրքագետ, քաղաքական մեկնաբան Հակոբ Չաքրյանը:

Նա կարծում է, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագին գնալ-չգնալը շատ նուրբ հարց է. «Գնալ-չգնալու հարցը երկու կողմից էլ շահարկվելու է: Թուրքիան ողջ աշխարհին հայտարարել է, որ միջոցառում է կազմակերպել և հրավիրել հայկական կողմին: Ուղղակի պետք է ճիշտ որոշում կայացնել»,- ասաց թուրքագետը:
 

Չաքրյան. «Ս. Խաչի պատարագին գնալ-չգնալը նուրբ հարց է»