Ս.Հայրապետյան. «Ակադեմիան արդեն կերաման է դարձել»
01/09/2010 15:43

Ս.Հայրապետյան. «Ակադեմիան արդեն կերաման է դարձել»

Գիտությունների ազգային ակադեմիան պետք է լուծարվի, պետք է նոր Ակադեմիա հիմնել, այս ակադեմիան ստեղծված էր սովետական կարգերին մատակարարելու համար: Այսօր ասուլիսում նման տեսակետ հայտնեց ՀՀ Կրթության և գիտության նախարարության Բժշկակենսաբանական միջազգային ուսումնական կենտրոնի տնօրեն Սիներիկ Հայրապետյանը:

«Ակադեմիայի պատմաբանը ընտրում էր մաթեմատիկոսին, իսկ մաթեմատիկը` պատմաբան` մինչև հիմա»,- նշեց բանախոսը և հավելեց, որ այդ «կոռուպցիոն օջախը», որը ժառանգվել է խորհրդային տոտալիտար համակարգից, բերել են, տեղայնացրել, սակայն այժմ տոտալիտար վերահսկողությունը չկա:

Բանախոսը հարց տվեց` վերջին 5 տարում տեսե՞լ եք, թե ԳԱԱ-ի քանի ակադեմիկոսներ և թղթակից անդամներ են պլենար կամ սովորական զեկուցումով հանդես եկել և Հայաստանը ներկայացրել միջազգային ատյաններում:

«Ակադեմիան արդեն կերաման է դարձել բոլորի համար, այդ թվում չինովնիկների համար: Ամեն չինովնիկ երազում է` ախ ես էլ դառնայի ակադեմիկոս և ձրի փողեր ստանայի մինչև կյանքիս վերջ»,- ընդգծեց ՀՀ Կրթության և գիտության նախարարության Բժշկակենսաբանական միջազգային ուսումնական կենտրոնի տնօրենը:
 

Ս.Հայրապետյան. «Ակադեմիան արդեն կերաման է դարձել»