«Հին հանրապետականներն այլ ցուցակներ չեն փնտրում»
22/09/2010 14:11

«Հին հանրապետականներն այլ ցուցակներ չեն փնտրում»

«Հին հանրապետականներն այլ ցուցակներ չեն փնտրում: Կարող են և ավելի երիտասարդ տղաներ գալ կուսակցություն, ուղղակի պետք է այդ գործը սիրել և, ամենակարևորը, հասկանալ»,- լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանն այսպես պատասխենց հարցին, թե ճի՞շտ են արդյոք լուրերը, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ցուցակում սերնդափոխություն է լինելու, որի պատճառով էլ հին հանրապետականներն այլ ցուցակներ են փնտրում։

Ռ.Զոհրաբյանի խոսքով, իրենց կուսակցությունը, բացի ցուցակում և Ազգային ժողովում հայտնվելուց, ունի նաև գործունեության այլ ասպարեզ, որը կուսակցական գործունեությունն է. «Կարծում եմ, որ բոլորի համար էլ աշխատանք կգտնվի», - ասաց նա:
Պատգամավորն օրինակ բերեց իրեն` նշելով, որ ինքն արդեն 61 տարեկան է և եթե առաջարկեն ավելի երիտասարդի, ավելի ակտիվ տղաներ գան Ազգային ժողով, ապա նա դրանից վատ չի զգա։

«Ավելի երիտասարդ տղաներ կան, ովքեր կարող են այդ գործով զբաղվել: Դրանում վազ զգալու բան չկա»,- ամփոփեց ԱԺ պատգամավորը:

Ռ. Զոհրաբյանը կարծում է, որ կուսակցության այս տարվա ցուցակում երիտասարդները մի քիչ ավելի շատ կլինեն, քան նախորդ տարի:
 

«Հին հանրապետականներն այլ ցուցակներ չեն փնտրում»