Արմեն Ջիգարխանյանի ծննդյան 75-ամյակին նվիրված երեկո` Մոսկվայում
13/10/2010 18:53

Արմեն Ջիգարխանյանի ծննդյան 75-ամյակին նվիրված երեկո` Մոսկվայում

Հոկտեմբերի 10-ին Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնում կայացել է հանդիսավոր երեկո` նվիրված ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանի ծննդյան 75-ամյակին և թատրոնի ստեղծման 15-ամյակին:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, բացման խոսքով հանդես է եկել ՌԴ մշակույթի նախարար Ալեքսանդր Ավդեևը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձն է ընթերցել ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը:

Երեկոյին ներկա են եղել ռեժիսորներ, ականավոր դերասաններ, մշակույթի գործիչներ, ովքեր իրենց ելույթներում նշել են կինոարվեստում և թատրոնում Արմեն Ջիգարխանյանի ունեցած մեծ ավանդի, նրա բացառիկ տաղանդի, անսպառ աշխատասիրության և համաժողովրդական սիրո ու համակրանքի մասին:

Նշենք, որ թատրոնի անձնակազմի կողմից ցուցադրվել են հատվածներ տարբեր ներկայացումներից, լսվել են նշանավոր երգիչների և երաժիշտների կատարումներ:
 

Արմեն Ջիգարխանյանի ծննդյան 75-ամյակին նվիրված երեկո` Մոսկվայում