ՀՀ գլխավոր հյուպատոսը հյուրընկալվել է Գլենդեյլի «Նարեկ» դպրոցում
13/10/2010 12:30

ՀՀ գլխավոր հյուպատոսը հյուրընկալվել է Գլենդեյլի «Նարեկ» դպրոցում

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը հոկտեմբերի 11-ին հյուրընկալվել էր Գլենդեյլի «Նարեկ» հայկական շաբաթօրյա դպրոցի սաներին: Նպատակը` ամերիկյան միջավայրում ապրող և օտար կրթություն ստացող, նաև` հայկական արմատներից չհեռացող հայ երեխաների հետ զրույցն էր անմիջական, անկաշկանդ մթնոլորտում: Այս մասին այսօր հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:

Գրիգոր Հովհաննիսյանը պատասխանել է աշակերտների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանին և երկրից դուրս ՀՀ-ն ներկայացնող կառույցների գործառույթներին:

ՀՀ գլխավոր հյուպատոսի այցելության հաջորդ նպատակը հայերեն դասագրքերի մասին ուսուցիչների և աշակերտների կարծիքը լսելն էր:

ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից հատկացված հայերեն դասագրքերի մի մեծ խմբաքանակ ՀՀ Գլխավոր հյուպատոսության ջանքերով տեղափոխվել էր Լոս Անջելես և անվճար տրամադրվել աշակերտներին:
 

ՀՀ գլխավոր հյուպատոսը հյուրընկալվել է Գլենդեյլի «Նարեկ» դպրոցում