Հոգեբան. Աղանդները սպառնում են ազգային անվտանգությանը
11/12/2010 14:28

Հոգեբան. Աղանդները սպառնում են ազգային անվտանգությանը

Խիստ մտահոգիչ է այն, որ Հայաստանի նման փոքր երկրում աղանդավորականները շատ են և իրենց շոշափուկները տարածել են նաև Արցախում: Դա կարող է կործանարար լինել ու սպառնալ ազգային անվտանգությանը: Ասուլիսում նման տեսակետ հայտնեց հոգեբան Կարինե Նալչաջյանը:

«Աղանդների տարածումը, նախ և առաջ, հոգեբանական ազդեցություն է, որտեղ շահարկվում են մարդկանց կրոնական զգացմունքները: Նրանց քարոզիչները փողոցում երբեք մենակ չեն լինում, նրանք միշտ ման են գալիս զույգերով, որովհետև իրար վերահսկում են, վերահսկվում է ամեն ինչ»,- ասաց հոգեբանը:

Ինչպես նշեց մասնագետը, Եհովայի վկաները մարդու հոգեբանության վրա ազդեցության շատ նուրբ մեխանիզմներ են օգտագործում, իսկ իրենց կառույցներն ամուր պահելու համար ուսումնասիրում ու օգտագործում են հոգեբանության ժամանակակից բոլոր մեթոդները: Ըստ նրա` Եհովայի վկաների կյանքի վարքն ուսումնասիրելիս` պարզ է դառնում, որ տվյալ անձը կորցրել է իր «ես»-ը:
 

Հոգեբան. Աղանդները սպառնում են ազգային անվտանգությանը