.jpg)
Տաջիկստանում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Այսօր Տաջիկստանում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է Կարակուլ լճից 95 կմ դեպի հարավ-արևմուտք: Ըստ որոշ աղբյուրների` ցնցումները զգացվել են նաև երկրի մայրաքաղաք Դուշանբեում:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով ԱՄՆ Սեյսմիկ ծառայությանը, առայժմ զոհերի և ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ չկան:
Վերջին անգամ Տաջիկստանի տարածաշրջանում ստորգետնյա ցնցումներ էին գրանցվել 2010 թվականի նոյեմբերին: