.jpg)
Հայաստանի բնակչության արդեն 95%-ը Orange-ի ծածկույթում է
Orange-ը շարունակում է ընդլայնել ծածկույթը և ցանցի թողունակությունը` այսօր արդեն իր ձայնային և ինտերնետ ծառայությունները հասանելի դարձնելով Հայաստանի բնակչության 95%-ին:
Ինչպես հայտնում են ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից, ցանցի ընդլայնման վերջին աշխատանքների շնորհիվ Orange-ի ծառայությունները` ներառյալ շարժական ինտերնետը, արդեն հասանելի են բազմաթիվ փոքր բնակավայրերում, հատկապես Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Սյունիքի մարզերում: Ցանցի ուժեղացման և ընդլայնման աշխատանքներ են կատարվել նաև Հայաստանի հյուսիսային և հարավային ավտոմայրուղիների վրա:
«Ինչպես խոստացել էինք, մենք այսօր արդեն ապահովում ենք շարժական կապի ծառայություններ Հայաստանի բնակչության 95%-ին: Ծածկույթի ընդլայնումն ու բարելավումը մեր ամենակարևոր նպատակներից ու ձեռքբերումներից է, որի նպատակն է ինչպես առավելագույն հարմարավետություն ապահովել մեր ներկա բաժանորդների համար, այնպես էլ նոր ընտրություն առաջարկել նոր հաճախորդների», - ասում է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: