ՀՀԿ. Խորհուրդ էլ կտայինք Ծառուկյանին «եթե»-ներով չխոսել
31/01/2011 13:15

ՀՀԿ. Խորհուրդ էլ կտայինք Ծառուկյանին «եթե»-ներով չխոսել

«Պատմությունը «եթե»-ներ չի սիրում, ու չեմ կարծում, որ կարիք կա լուրջ անալիզ անելու: Իսկ անցյալի իրադարձութունների վերլուծությունը արվում է ապագայի համար, ապագան էլ բոլոր փաստերին սպառիչ պատասխան կտա»,-այսօր հրավիրած ասուլիսում, պատասխանելով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի օրերս արած հայտարարությանը, ասաց ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ Հանրապետական կուսակցությունը համախմբված է Սերժ Սարգսյանի շուրջ ու ավարտին կհասցնի բոլոր համատեղ ծրագրերը:

«Եթե Ծառուկյանը մտորում է այն մասին, թե ով կարող է լինել Հանրապետության նախագահը, ապա մենք «եթե»-ներով չենք խոսում ու նման խորհուրդ էլ կտայինք Ծառուկյանին»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կանխատեսում էր արել, թե ով կարող է լինել Հանրապետական կուսակցության ղեկավար` ասելով. «Եթե Ռոբերտ Քոչարյանը ցանկանար, վաղուց կլիներ կա´մ Հանրապետական կուսակցության պատվավոր նախագահ, կա´մ նախագահ»:
 

ՀՀԿ. Խորհուրդ էլ կտայինք Ծառուկյանին «եթե»-ներով չխոսել