.jpg)
Է.Շարմազանով. Եգիպտոսին կրնկնելու հիմք չկա
«Հայաստանում չկա սոցիալական բունտի համար իրավիճակ, մենք բացառում ենք ցնցումները: Եթե որոշ մարդկանց պետք է ցնցում, մեզ պետք է ուժեղ պետություն»,- այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նա բացառեց երկրում սոցիալական խնդիրների պատճառով հեղափոխության վտանգը:
«Այն, ինչ հիմա տեղի է ունենում Եգիպտոսում, ոչ միայն սոցիալական խնդրի հետևանք է, այլև երկրի արժեքային համակարգի: ՀՀ-ում հիմք չկա սոցիալական առիթներով Եգիպտոսին կրկնելու: Բոլորիս ընտանիքներ էլ վատ են զգում սոցիալական ծանր վիճակից, բայց այսօրվա իշխանությունը` նախագահ Սարգսյանի գլխավորությամբ, շահեկանորեն տարբերվում է այլ քաղաքական ուժերից կամ այլ իշխանություններից նրանով, որ երբեք ջայլամի քաղաքականություն չի վարում»,- պարզաբանեց Է.Շարմազանովը:
Նրա խոսքով` հեղաշրջում լինում է այն երկրում, որտեղ իշխանությունները լճացած են, ուժ ու քաղաքական կամք չունեն` բարեփոխում իրականացնելու:
«Իսկ մեր նախագահն այս ամենն ունի», - նշեց Էդուարդ Շարմազանովը: