Ավարտվել են «Հայ ժողովրդի պատմության» քառհատորյակի աշխատանքները
16/02/2011 13:44

Ավարտվել են «Հայ ժողովրդի պատմության» քառհատորյակի աշխատանքները

Ավարտվել են «Հայ ժողովրդի պատմություն» քառհատորյակի ստեղծման աշխատանքները: Արդյունքները ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում փետրվարի 16-ին ներկայացրեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնից, հիմնարար աշխատությունը նկարագրում է հայոց պատմությունը` սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը` ներառելով այնպիսի հարցեր, ինչպիսիք են էթնոդեմոգրաֆիական, ազգային-ազատագրական շարժումների, հայկական կուսակցությունների հարցերը և այլն:

«Հայ ժողովրդի պատմություն» քառհատորյակի ստեղծումը պետական նպատակային ծրագիր է, որում ներգրավված են 90-ից ավելի գիտնականներ ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտներից, Մատենադարանից, ԵՊՀ-ից, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանից: Առաջին հատորները լույս կընծայվեն արդեն իսկ 2011թ.: Նախատեսվում է նաև քառհատորյակի հակիրճ հրատարակում ռուսերեն և անգլերեն լեզուներով:
 

Ավարտվել են «Հայ ժողովրդի պատմության» քառհատորյակի աշխատանքները