.jpg)
Մեկնարկում է Մաշտոցի 1650-ամյակի միջոցառումների շարքը
Այս տարի լրանում է Մեսրոպ Մաշտոցի 1650-ամյակը: Այդ կապակցությամբ ԵՊՀ-ն նախաձեռնել է մի շարք միջոցառումներ: Հոբելյանական հանդիսությունների շարքը կմեկնարկի փետրվարի 17-ին` Մաշտոցի մահվան օրը (440 թ.):
ԵՊՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ միջոցառումների ընթացքում թեմատիկ ելույթներով հանդես կգան ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Հայոց պատմության ամբիոնի վարիչ, ԳԱԱ թղթակից անդամ Բաբկեն Հարությունյանը և Հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը:
Միջոցառման ընթացքում կցուցադրվի «Ժայռապատկերներից մինչև այբուբեն» գիտահանրամատչելի ֆիլմը (հեղինակ` Արտակ Մովսիսյան), որի նկարահանումների զգալի մասը իրականացվել է Արևմտյան Հայաստանում, այդ թվում` նաև Մաշտոցի ծննդավայր Հացեկաց գյուղում: