.jpg)
«Բեջանյանը առաջին հերթին հայտնի է իր ստեղծագործություններով»
«Դավիթ Բեջանյանի մասին առաջին հերթին խոսում են իր ստեղծագործությունները, որոնք հավերժ կմնան Երևանի պատմության մեջ», - քանդակագործի մահվան կապակցությամբ այսօր ասուլիսի ժամանակ իրենց ցավակցական խոսքը կիսեցին ճարտարապետ Լևոն Իգիթյանն ու նկարիչ, արվեստաբան Հենրիկ Գարուկյանը:
«Ամբողջ քաղաքն է ցավում, ողջ Երևանն է նշում, որ կորցրել է իր Դոդոյին: Դավիթ Բեջանյանը իսկական առաջվա Երևանի քաղաքացի էր` իր անկեղծությամբ, իր ջերմությամբ», - ասաց Լ.Իգիթյանը:
Ըստ Հ.Գարուկյանի`Բեջանյանը հատուկ էր իր անկեղծությամբ, բարությամբ, ջերմությամբ, իսկ և իսկ հին Երևանի քաղաքացի: Նրա բնորոշմամբ, Դ.Բեջանյանը պարզապես մարդ էր, ով դիմակ չուներ:
Նկարիչը նաև ցավով նշեց, որ Դավիթ Բեջանյանի մահվան լուրը ներկայացնելիս, այդ մասին խոսելիս, զանգվածային որոշ լրատվամիջոցներ փորձեցին նրան ներկայացնել հանրությանը որպես երգչուհի Էմմիի հայր:
«Երևանի լավագույն քանդակագործներից մեկը առաջին հերթին հայտնի է հենց իր ստեղծագործություններով», - նշեց արվեստաբանը, հավելելով, որ Բեջանյանի արվեստն արդեն իսկ պատճառ է` նրան հիշելու, ճանաչելու: