.jpg)
Ծիծեռնակաբերդում ոգեկոչեցին Սումգայիթում զոհվածների հիշատակը
Այսօր ադրբեջանահայերը սգո երթով շարժվեցին Ծիծեռանակաբերդի հուշահամալիրում գտնվող հուշակոթողի մոտ, որը հավերժացնում է Ադրբեջանում 1988թ.-ի փետրվարի 26, 27 և 28-ին ադրբեջանցիների կողմից Սումգայիթում իրականացրած հայերի կոտորածի զոհերի հիշատակը:
Երթին մասնակցում էին բազմաթիվ ադրբեջանահայեր, ում հարազատները գազանաբար սպանվեցին այդ օրերին:
Ադրբեջանահայերի համագումարի կազկոմիտեի անդամ Ռոման Գուլբանդյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ադրբեջանահայերի հարցը պետք է դրվի Արցախյան բանակցություների սեղանին:
«Քանի դեռ ադրբեջանահայերի հարցը լուծում չի ստացել, բանակցային գործընթացը չի կարող առաջ գնալ: Ադրբեջանահայության հարցը պետք է դրվի` որպես ցեղասխանություն վերապրած ժողովրդի հարց»,- շեշտեց նա:
Նա նշեց նաև, որ Հայաստանում 600 հազար փախստականներից այժմ մնացել է մոտ 100 հազար, սակայն Ադրբեջանից ԽՍՀՄ տարիներին դուրս են եկել 2 մլն հայեր, որոնց հարցը նույնպես պետք է բարձրացվի, քանի որ նրանք ևս «ոչ լավ կյանքից են հեռացել այդ երկրից` լքելով իրեցն պապենական տները»:
Ռոման Գուլբանդյանը շեշտեց, որ ադրբեջանահայերը պահանջներ են ներկայացնելու Ադրբեջանի Հանրապետությանը` որպես այդ հանրապետությունը 1918թ.-ին ստեղծող երկրորդ ազգ:
«Ադրբեջանի 1918թ.-ի սահմանադրությունում գրված է, որ ստեղծվել է հայ-մուսուլմանական հանրապետություն: Այսօրվա Ադրբեջանը իրեն հռչակել է այդ հանրապետության իրավահաջորդը, այլ ոչ թե Ադրբեջանի ԽՍՀ-ի»,- ընդգծեց նա և հավելեց, որ ամեն ինչ անելու են, որ Ադրբեջանին դատարան հասցնեն: