Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 11,4 հազարը
31/03/2011 09:15

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 11,4 հազարը

Ճապոնիայում մարտի 11-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 11,4 հազարը: Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստին, այս մասին հայտնել է Կիոդո գործակալությունը` վկայակոչելով տեղի ոստիկանությանը:

Համաձայն վերջին տվյալների` երկրաշարժի զոհ է դարձել 11 417 մարդ, անհետ կորածների թիվը կրճատվել է` կազմելով 16 273 մարդ:

Այսպիսով, զոհերի և անհետ կորածների թիվը մոտենում է 28 հազարի:
 

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 11,4 հազարը