Առաջին անգամ Կոմիտասյան շարականները` անաղարտ ձևով
31/03/2011 13:29

Առաջին անգամ Կոմիտասյան շարականները` անաղարտ ձևով

Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ վերծանել է հայկական խազերը` նոտագրությունը: Վերծանումն առաջին անգամ իրականացրել է Կոմիտասը` 20-րդ դարի սկզբին:

Կոմիտասագետը նշեց, որ հայկական խազերը օգտագործվել են հարյուրավոր տարիների ընթացքում, և հազար վեց հարյուրական թվականներից հետո մոռացության են մատնվել: Հետագայում, ըստ Շահնազարյանի, ոչ ոք չկար, որ կարողանար կարդար:

«Այսօր մեր եկեղեցական երաժշտությունը բանավոր պահպանված է` 400 տարի երգվել է բանավոր և 400 տարի փոփոխվել է, աղավաղվել կամ մի եղանակով երգվել»,- շեշտեց Արթուր Շահնազարյանը և տեղեկացրեց, որ Կոմիտասը զբաղվել է խազերի վերծանությամբ, գտել է խազերի բանալին և կարդացել պարզ դարձվածքներ:

Արթուր Շահնազարյանը շարունակել է Կոմիտասի գործը` խազերի վերծանության արդյունքում վերականգնելով Կոմիտասի 12 շարականներ:

Բանախոսը տեղեկացրեց նաև, որ Կոմիտասի 12 շարականները թողարկվելու են լազերային սկավառակի վրա, հրատարակվելու են նաև գրքով. «Առաջին անգամ լսելու ենք հոգևոր երգերը անաղարտ վիճակում»:
 

Առաջին անգամ Կոմիտասյան շարականները` անաղարտ ձևով