Ստեփան Սաֆարյան. «Մենք ժողովրդի ձայնն ենք բարձարցրել»
31/03/2011 15:24

Ստեփան Սաֆարյան. «Մենք ժողովրդի ձայնն ենք բարձարցրել»

Հացադուլն ակցիա էր հասարակության ուշադրությունն իր վրա սևեռելու համար: Առաջադրված նպատակը որոշակիորեն լուծվեց` հասարկության ուշադրությունը սևեռվեց իր և իր ներկայացրած խնդիրների վրա: Նման կարծիք հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը` անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից անցկացված հացադուլին:

Նա, սակայն, նշեց, որ Հանրապետական կուսակցության համար այդ խնդիրները նորություն չէին, ու Հովհաննիսյանի այդ ձևը, մեթոդն ուղղված էին ժողովրդի ուշադրությունը ստանալու համար:

«Հացադուլի 15 օրերի ընթացքում բոլորը, կարծես, զբաղված էին այն հարցով, թե ով եկավ, ով մոտեցավ, ով զորակցեց, ով չմոտեցավ, ինչու չմոտեցավ.... Նման խնդիրները երկրորդական են»,- իր հերթին ասաց ասուլիսին ներկա ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Նա նշեց, որ նախորդ երկու շաբաթը շատ կարևոր էին. «Այս երկու շաբաթվա ընթացքում մի շատ էական բան տեղի ունեցավ` այն քսան հազարից ավելի մարդիկ, ովքեր եկան Ազատության հրապարակ ու զորակցեցին: Սա վկայում է, որ մենք ժողովրդի ձայնն ենք բարձարցրել»:
 

Ստեփան Սաֆարյան. «Մենք ժողովրդի ձայնն ենք բարձարցրել»