Christie's-ը վաճառքի կդնի 10 կարատ քաշով վարդագույն ադամանդ
09/04/2011 10:18

Christie's-ը վաճառքի կդնի 10 կարատ քաշով վարդագույն ադամանդ

Christie's աճուրդի տունը ապրիլի 12-ին Նյու-Յորքում վաճառքի կդնի 10 կարատ քաշով վարդագույն ադամանդը, որը թափանցիկության և մաքրության համար ստացել է «բարձրագույն որակավորում»: Այս որակավորումը շնորհվում է 10 միլիոն ադամանդներից մեկին:

Ինչպես հաղորդում է «Ռոսիա-24»-ը, կազմակերպիչները կարծում են, որ ադամանդը կվաճառվի 12 միլիոն դոլարից ոչ պակաս:

Բացի այդ, աճուրդին կներկայացվեն նաև ճերմակ, երկնագույն և դեղին ադամանդներ:
 

Christie's-ը վաճառքի կդնի 10 կարատ քաշով վարդագույն ադամանդ