.jpg)
«Յուվենթուսը» կերկարաձգի պայմանագիրը Դել Պիերոյի հետ
Այսօր կամ վաղը Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Ալեսանդրո դել Պիերոն կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ: Այս մասին հայտնում է «Football Italia»-ն: Նրա ընթացիկ պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսի 30-ին: Սակայն ֆուտբոլիստի եղբորը` Ստեֆանո Դել Պիերոյին, ով նաև նրա գործակալն է, հաջողվել է պայմանավորվել «Յուվենթուսի» ղեկավարության հետ: Այդ տեղեկատվությունն անուղղակիորեն հաստատվում է այն փաստով, որ մի քանի օր առաջ ակումբի գլխավոր տնօրեն Բեպպե Մարոտտան խոսել էր «ակումբի նախագահ Անդրեա Անյելլիի ու Դել Պիերոյի միջև ջենտլմենական պայմանավորվածության» մասին: