Պեդրոն երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնի» հետ
08/07/2011 16:23

Պեդրոն երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնի» հետ

«Բարսելոնի» ֆուտբոլիստ Պեդրոն հնգամյա նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ: Այս մասին հայտնում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը:

«Սա բոլորիս համար հիանալի նորություն է,- ասել է Պեդրոն:- Երջանիկ եմ, որ նոր պայմանագիր եմ ստորագրել և դեռ երկար կխաղամ այստեղ»:

Համաձայնագրում ներառվել է նաև մի կետ, ըստ որի` այն ակումբները, որոնք կցանկանան ձեռք բերել Պեդրոյի տրանսֆերը, ստիպված կլինեն վճարել 150 մլն եվրո փոխհատուցում:

Հիշեցնենք, որ 23-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնի» հիմնական կազմում հանդես է գալիս 2008 թ.: Անցած մրցաշրջանում նա Իսպանիայի առաջնությունում մասնակցել է 33 խաղի և խփել 13 գոլ:
 

Պեդրոն երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնի» հետ