.jpg)
«ՌեԱնիմանիա» կինոփառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին
Երևանում սեպտեմբերի 14-19-ը արդեն երրորդ անգամ կանցկացվի «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային 3-րդ կինոփառատոնը:
Ինչպես լրագրողների հետ հանդիպամը նշեց կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Լուսինե Քասարջյանը` այս տարի նույնպես Հայաստան կժամանեն միջազգային շատ հյուրեր: Իսկ հայտադիմումների քանակն արդեն խոստումնալից է. «Ունենք 320 հայտադիմում` 40 երկրներից: Կներկայացվեն մրցութային, մանկական ծրագրեր և բացօթյա ցուցադրություն»:
Այս տարի, կազմակերպիչների խոսքով, հայ ռեժիսորները բավականին ակտիվ են: Փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին նշեց, որ միայն Ազգային կինոկենտրոնից հայտեր են ներկայացրել 4-5 ռեժիսոր և 1-2 անհատ ռեժիսոր:
ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանի առթիվ ներկայացվելու է «20-ամյա անկախ անիմացիա» ծրագիրը և փառատոնի գեղ. ղեկավարի խոսքով, բացմանը ցուցադրվելու է 20 տարիների լավագույն հայ ռեժիսորների ֆիլմերը:
Ընդհանուր առմամբ ցուցադրվելու է 6 լիամետրաժ և 125 կարճամետրաժ ֆիլմ:
«Պրեմիերաներ, ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես լինելու են. «5 պրեմիերա է լինելու և յուրաքանչյուրը ցուցադրվելու է նաև նախորդ օրը` մինչև հաջորդ ֆիլմի ցուցադրումը»,-նշեց Լ. Քասարջյանը և հավելեց, որ ֆիլմերը հասարակության ուադրությանն է ներկայացվելու «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում, «Նարեկացի» արվեստի միությունում ու Տիկնիկային թատրոնում: