.jpg)
05/10/2011 13:01
ՈՒԵՖԱ-ն գործ է բացել բուլղարացի երկրպագուների դեմ
ՈՒԵՖԱ-ն գործ է բացել Բուլղարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների դեմ, ովքեր ռասիստական արտահայտություններ են հնչեցրել Անգլիայի ընտրանու սևամորթ ֆուտբոլիստների հասցեին Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում սեպտեմբերի սկզբին կայացած խաղի ժամանակ: Ինչպես տեղեկացնում է «The Daily Mail»-ը, այդ գործով լսումները նախատեսված են հոկտեմբերի 6-ին: