06/10/2011 13:32
Խորհրդակցություն Արցախում` նվիրված պլանային զորահավաքին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում իրականացված պլանային զորահավաքին:
Զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը եւ համապատասխան կառույցների պատասխանատուներ:
Նախագահը կարեւորել է զորահավաքների պատշաճ իրականացումը՝ նշելով, որ դրանք հանդիսանում են երկրի պաշտպանունակության կարեւոր բաղադրամասերից մեկը:
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք: