07/10/2011 12:11
Կարլա Բրունին պատրաստվում է ծննդաբերության
Մինչ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին վայելում է իր հայաստանյան այցը, Ֆրանսիայի առաջին տիկինը` Կարլա Բրունին պատրաստվում է մայր դառնալ:
Ինչպես նշում են ֆրանսիական լրատվամիջոցները, առաջին տիկնոջ համար զբաղեցրած է 4 հիվանդասենյակ` 250 եվրո արժողությամբ: Ի դեպ, բժիշկների խոսքերով` Բրունին տղա երեխա է լույս աշխարհ բերելու:
Իսկ մի քանի օր առաջ Կարլա Բրունին արդեն հայտնել էր իր դժգոհությունն` ասելով, որ այլևս չի դիմանում հղի կարգավիճակին` անընդհատ տանը պառկած` առանց մեկ գավաթ գինու:
Նշենք, որ նման խիստ սահմանափակումները կապված են բժիշկների վախի հետ` պայմանավորված Բրունիի տարիքի հետ /43տ./:
Հիշեցնենք նաև, որ Կարլան նախագահ Սարկոզիից սպասում է առաջնեկին, թեև սա նրա երկրորդ երեխան է: 2001թ-ին ծնվել է Կարլայի առաջնեկ տղան` Օրելյեն, ում հայրը Ռաֆայել Էնտովենն է: